Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետով,հիմք ընդունելով Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Արմեն Միշայի Ավթանդիլյանի թիվ 46 դիմումը և Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 16-ի թիվ 01/14/03779-2025 եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող Դավիթ Լավրենտի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-025-0234-0008/ 0.98212 հա հողատեսքից /խաղողի այգի/ 0.17577 հա-ը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /վարելահողի/։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: