Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հակոբ Ռադիկի Ենոքյանի թիվ 227 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում գտնվող Կարինե Սուրենի Լուսիկյանին և Հակոբ Ռադիկի Ենոքյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 6,75827 հա ցածրարժեք հողատեսքից 0,2 հա փոխադրել բարձրարժեքի /կորիզավորի/ և 0,235 հա փոխադրել բարձրարժեքի /խաղողի այգի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: