Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ավետիսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․<<ԱՍԱԳՐՈ>> ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող / հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման թիվ 02052024-04-0076 վկայական, 2,05, 2024 թվական,/ 04-019-0126-0023 կադաստրային ծածկագիր 36 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 1,6094 հան հողատեսքը փոխադրել << Ջրային հողերի>> նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 30000 մետր խորհարանրդ ծավալաջրով ջրավազան կառուցելու նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հաշվեկշռում։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |