Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով << ՍԱՆԻ ԱԳՐՈ>>- ՍՊԸ- Ի տնօրեն Հայկ Քեյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
- <<ՍԱՆԻ ԱԳՐՈ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, / հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 06122023-04-0045 վկայական, 06․ դեկտեմբերի 2023 թ․/ 04-022-0111-0053 կադաստրային ծածկագրով 10,1231 հա գյեւղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0,49047 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել << ջրային հողերի>> նպատակային նշանակության հողերի , ոռոգման համար 4000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |