Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2025 թ.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 07-ի N ՇՍՏ/324/22009-25 ակտը  և «Սուպեր Գարդեն»ՍՊԸ-ի տնօրեն՝ Արսեն Սարգսյանի 2025 թվականի սեպտեմբերի 02-ի դիմումը

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայր Այգեստան փողոց 4/2 հողամաս  հասցեում գտնվող «Սուպեր Գարդեն»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող / կադաստրային ծածկագիր՝ 04-091-0417-0102, վկայական 04072023-04-0003/ հողամասում 1296քմ չափերի մրգի վերամշակման ու չորացման արտադրամասի կառուցում շահագործման համար, «Սուպեր Գարդեն»ՍՊԸ-ին՝ տնօրեն Արսեն Սարգսյան, տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։

2.«Սուպեր Գարդեն»ՍՊԸ-ն՝ տնօրեն Արսեն Սարգսյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։

 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner