Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)- Բաղրամյան համայնքի գյուղ Հուշակերտ 3-րդ փողոց 2/1 մանկապարտեզ հասցեում / կադաստրային ծածկագիր՝ 04-061-0134-0007, վկայական 06122024-04-0044 տրված է՝ 06.12.2024թվականին / Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի գազաֆիկացման աշխատանքներ կատարելու համար:
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|