Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ,29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լեռնահատկացման ԱԿՏ N Լ-606 ,<<ՍԱՄ-ԿԱՐ-ՔԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Հովսեփյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-041-0220-0034 կադաստրային ծածկագրով 4,7979 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսք, որը վարձակալության պայմանագրով տրված է <<ՍԱՄ ԿԱՐ ՔԱՐ>> ՍՊԸ-ին /պայմանագիր 2018 թվականի մարտի 6/ և ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական,ընդերքի օգտագործման համար հողերի նշանակության։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սահմանել որ
1) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900475057072 հաշվեհամարին.
2) վարձակալության վճար է սահմանվում
4,7979 հա հողամասի համար՝ տարեկան 576 000 ՀՀ դրամ,
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |