Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32 -րդ կետով, 42-րդ հոդվածով, 43-րդ հոդվածով և 80-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ա․Աբրահամյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1.Թույլատրել «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ-ին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խոչնդոտ հանդիսացող չօգտագործվող խողովակաշարը ապամոնտաժել և պահեստավորել իր տարածքում։
2․Համայնքի կողմից նախանշված ներկայացուչի հետ հաշվառել այն և ի պահ հանձնել «ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ-ին, մինչև համայնքի կողմից այն սահմանված կարգով գնահատման ներկայացնելը և օտարելը, այն կարող է նաև օգտագործվել համայնքի մյուս վարչական շրջաններում ըստ անհրաժեշտության ։
3․ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ապամոնտաժված խողովակները ընդգրկել հաշվեկշռում նյութական միավոր, մինչ մասնագիտական գնահատումը։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդուրնման պահից։