Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 123- Ա «<<ԱԳՐՈ ՅՈՒՆԻՈՆ>> ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱԼՎՈՐԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) Որոշման վերնագրում նշված «ՏԱԼՎՈՐԻԿ» բառերի փոխարեն կարդալ «ԱՐՏԱՄԵՏ»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |