Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 97-Ա որոշումը,«ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Վարդանյանի 2024թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 543 դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնաք, գ.Լեռնագոգ Գործարանային փողոց 28 հասցեում գտնվող 04-045-0107-0029 ծածկագրով 0.55947հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կադաստրային արժեքի հարյուր տոկոսի չափով, որը տվյալ պահին կազմում է 1230000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
2. Վճարման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի անշարժ գույքի օտարման հաշվհամարին` 900475054160 կատարել նոտարական վավերացում և պետական գրանցում:
3.Պետական գրանցում ստանալուց հետո կատարել փոփոխություն՝ ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: