|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2024 թվականի N 84 -Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԳԻՆԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ <<ԱՍԱԳՐՈ>> ՍՊԸ-Ի՝ 04-019-0126-0023 ԾԱԾԿԱԳՐՈՎ 36 ՀԱ. ԳՅՈՒՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ավետիսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․<<ԱՍԱԳՐՈ>> ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող / հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման թիվ 02052024-04-0076 վկայական, 2,05, 2024 թվական,/ 04-019-0126-0023 կադաստրային ծածկագիր 36 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 1,6094 հան հողատեսքը փոխադրել << Ջրային հողերի>> նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 30000 մետր խորհարանրդ ծավալաջրով ջրավազան կառուցելու նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հաշվեկշռում։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -10 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -3 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|