Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով և ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ բնակավայրում 22.11.2023թ. տեղի ունեցած հանրային քննարկումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․ Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում <<ՍԱՆ ՎԱԼԼԻ>> ընկերությանը ավազակոպճային-խարնուրդի հանքերևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |