Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Կառավարության 2015 թվակինի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Ագրո Յունիոն»ՓԲԸ-ի տնօրեն՝ Անդրանիկ Ալբերտի Աբրահամյանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավաբանական անձ «Ագրո Յունիոն»ՓԲԸ-ի տնօրեն՝ Անդրանիկ Ալբերտի Աբրահամյանին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայր Երևանյան խճուղի 1/1 հասցեում գտնվող, /կադաստրային ծածկագրով՝ 04-091-0120-0002, վկայական 13122023-04-0035 տրված է՝ 13.12.2023թ./ հողամասում Անասնագոմ 41.721x7.184, անասնագոմ 49.972x10.711, անասնագոմ 47.849x5.871 / ընդհանուր քանդամն մակերեսը 1076.8 ք.մ/ ամբողջական քանդման (ապամոնտաժման) թույլտվություն շինանյութի տեղափոխման նպատակով ։
2. «Ագրո Յունիոն»ՓԲԸ-ն տնօրեն Անդրանիկ Ալբերտի Աբրահամյանին, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Բաղրամյան համայնքի 900475058062 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ քանդման թույլտվություն տրամադրելու համար։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Բաղրամյան համայնքի ղեկավարի երկրորդ տեղակալ Հովնան Ավետիսյանի վրա։