Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 2/փ-527 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Համաձայնություն տալ «Դելֆոս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով պատկանող 04-045-0109-0123 կադաստրային ծածկագրով 19,86694 հա մակերեսով արոտից՝ 19,86694 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
2․«Դելֆոս» փակ բաժնետիրական ընկերությունը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 41930000 (քառասունմեկ միլիոն ինը հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |