Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Դավիթ Լավրենտի Թովմասյանի կողմից լիազորված անձ Սերգեյ Գեղամի Գեղամյանի 2023 թվականի հուլիսի 18-ի դիմումը՝ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականության իրավունքով պատկանող Արևադաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող <<թիվ 6>> կոչվող խորքային հորը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու քաղաքացի Դավիթ Թովմասյանին՝ իր միջոցներով այն վերանորոգելու այնուհետև շահագործման ենթարկելու ,որը կլուծի Արևադաշտ գյուղի հորի գտնվելու տարածքում ոռոգման ջրով ապահովվածության հարցի կարգավորման նպատակով։
2․Դավիթ Թովմասյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ՝ երկու տարի ժամկետով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից։ |