Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 31-ի թիվ 2/փ-81 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Համաձայնություն տալ <<ՓԱՈՒԵՐ ՍՈԼԱՐ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 04-045-0109-0143 կադաստրային ծածկագրով 19 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից, 19 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես Էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
2. <<ՓԱՈՒԵՐ ՍՈԼԱՐ>> ՍՊԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 40 099 500 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. 19 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :