Այսօր: Շաբաթ, 24 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 67-Ա
 

Զեկ. ՄԽԻԹԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԴԵԼՖՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 24-ի N 2/փ-263 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․

1․Համաձայնություն տալ «Դելֆոս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սեփականության իրավունքով պատկանող 04-045-0109-0108 կադաստրային ծածկագրով 20,0 հա մակերեսով արոտից՝ 20,0 հա-ի  նպատակային նշանակությունը փոփոխել, որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի և  կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։

2․«Դելֆոս» փակ բաժնետիրական ընկերությունը համայնքի բյուջե պետք է վճարի  հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 42210000 (քառասուներկու միլիոն երկու հարյուր տաս հազար) ՀՀ դրամ։

3․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner