Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հուլիսի 31-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-31072025-04-0121․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 01-ի N 456-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ 1-ին կետում «ավտոտնակ» բառը փոխարինել «անասնաշենք»։
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: