Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով հիմք ընդունելով Գերասիմ Գևորգի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Գերասիմ Գևորգի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը/կադաստրային ծածկագիր 04-080-0012-0013 / տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Շենիկ, Վ․ Տերյան փողոց, 20 բնակելի տուն >> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: