Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Արտյոմ Մելսի Ղազարյանի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Արտյոմ Մելսի Ղազարյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Արտյոմ Մելսի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Հուշակերտ բնակավայր /կադաստրային ծածկագիր՝ 04-061-0151-0059, վկայական՝ 03022025-04-0102/, 11մք առևտրի սրահ և 2,40քմ սանհանգույց /հողամասի նպատակային նշանակության փոփոխվող մաս 31քմ/կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Արտյոմ Մելսի Ղազարյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Արտյոմ Մելսի Ղազարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|