Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82-Ա
 

Զեկ. ՀՈՎՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՁՈՐԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ 50 04-045-0101-0092 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ , ՁՈՐԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ 22 04-045-0101-0072 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՁՈՐԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ 22/1 04-045-0101-0091 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ «ՄԵՌՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286  որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից  N Լ-765 լեռնահատկացման ակտը, օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/765 թույլտվությունը, 2025 թվականի փետրվարի 17-ի Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և  ընդերքօգտագործող «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Մարգարյանի միջև կնքված ընդերքօգտագործման N Պ-765 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 30-ի N 45-Ա որոշումը, «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Մարգարյանի 2025 թվականի ապրիլի 1-ի N76 դիմումը. 

1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման  համար տրամադրված գործառնական նշանակության  երեք հողամասերը՝ /ծածկագիր 04-045-0101-0092, 04-045-0101-0072, 04-045-0101-0091 / որոնք ընդգրկվում են օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹ-29-765 թույլտվության տրամադրված տեղամասի ծայրակետերում, առանց մրցույթի  Բաղրամյան համայնքի ավագանու  2025 թվականի մայիսի 30-ի N-45-Ա որոշմամբ  սահմանված վարձավճարի չափով՝ մեկ տարվա համար մեկ հեկտարին մեկ հարյուր քսան հազար (120000) ՀՀ դրամ վարձակալության արժեքով, տրամադրել «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հետևյալ հաշվարկի համաձայն.

ա) 04-045-0101-0092 ծածկագրով  10.46956 հա հողամասի համար  ընդամենը մեկ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր հիսուն (1256350) ՀՀ դրամ մեկ տարվա համար.

բ) 04-045-0101-0072 ծածկագրով 5.086855 հա հողամասի համար ընդամենը վեց հարյուր տաս հազար հինգ հարյուր (610500) ՀՀ դրամով մեկ տարվա համար.

գ)  04-045-0101-0091 ծածկագրով 3.34196 հա հողամասի համար չորս հարյուր մեկ հազար հիսուն (401050) ՀՀ դրամով մեկ տարվա համար

2.Հողամասերը առանց մրցույթի վարձակալության տրամադերել «ՄԵՌՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ   ընկերությանը  մինչև 2045 թվականի փետրվարի 17-ը` օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության գործողության տրման 20 տարի  ժամկետով:

3. Սույն որոշումից բխող  գործողությունները  ենթակա են  նոտարական վավերացման և պետական  գրանցման:

4Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner