Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիների թիվ 278, 316, 318, 326, 327, 328, 345, 347, 349, 353, 354, 359, 360, 361, 362, 363, 364, 365, 366, 368, 369, 376, 377 և 378 դիմումները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող՝ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող 21.261 հա հողատեսքերը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ համաձայն հավելվածի ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: