Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-036-0023-0015-ԻՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՍԱՐԳԻՍ ՂՈՒԿԱՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ԱՆԱՎԱՐՏ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ՋՐԻ ՏԱՐԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Կոմիտասի փողոց 8/14 հասցեավորմամբ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում 2000, 2016 թվականներին ինքնակամ կառուցվել Է անասնաշենք, անավարտ կիսակառույց և ջիր տարա, որոնց մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սարգիս Ղուկասի Սարգսյանը (ծնված՝ 28/06/1956 թվական), ով 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով։

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0256 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքը, անավարտ կիսակառույցը և ջրի տարան համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024MVRLBQ ծածկագրով, չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգ»-ի 2-րդ, 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգ»-ի 33-րդ կետի դրույթներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Կոմիտասի փողոց 8/14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 04-036-0023-0015-ից կադաստրային ծածկագրով 0,0256 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 83.52 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական, դրանք համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը։
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և հողամասը գնման նախապատվության իրավունքով ( ուղղակի վաճառք ) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացնող անձ Սարգիս Ղուկասի Սարգսյանին։
  3. Օրինականացված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ժենյա Հակոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner