Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հուլիսի 2-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը` փաստաթղթի N Կ-02072025-04-0085․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 27-ի N 446-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)Որոշման մեջ 1-ին կետում հանել «Մինչև 50 տոկոս» բառերը:
2)Որոշման մեջ 1-ին կետում «1995» թիվը փոխարինել «1991» թվով։
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: