Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արթուրիկ Շիրակի Գալստյանի թիվ 562 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Արթուրիկ Շիրակի Գալստյանին և Նաիրա Միշայի Խոսրովյանին սեփականության իրավունքով պատկանող 4.0 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0120-0049/ հողատարածքից /արոտավայր/ 0.9595հա-ը ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /խաղողի այգի/,իսկ 0.3278 հա-ը ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /կորիզավորի/:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: