Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, «Քաղաքացիական պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի գ) և դ) կետերի դրույթներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման 14-րդ և 15-րդ կետերի`

Որոշում եմ՝

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանը՝ իր հավելվածներով.

ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարահանման հանձնաժողովի ազդարարման սխեման՝ համաձայն N 1 հավելվածի.

բ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սահմանամերձ 10 կիլոմետրանոց գոտուց տարահանված բնակչության ժամանակավոր տեղակայման կետերի և բնակչության տեղաբաշխման հաշվարկն ըստ բնակավայրերի՝ համաձայն N 2 հավելվածի.

գ. Բագարան, Երվանդաշատ ջրամբարի պատվարի  փլուզման դեպքում Բագարան, Երվանդաշատ բնակավայրերի բնակչության տարահանման և ընդուման ժամանակացույցն ըստ բնակավայրերի՝ համաձայն N 3 հավելվածի.

դ. Բագարան, Երվանդաշատ բնակավայրերի սահմանամերձ 10 կիլոմետրանոց գոտուց տարահանված բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե. Բագարան, Երվանդաշատ բնակավայրերի սահմանամերձ 10 կիլոմետրանոց գոտուց տարահանված բնակչության անհրաժեշտ հագուստի և առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվարկը՝ համաձայն N 5 հավելվածի.

զ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում տեղադրված ազդարարման սարքավորումների առկայության մասին տեղեկությունները՝ համաձայն N 6 հավելվածի.

է. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան, Երվանդաշատ բնակավայրերում առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն N 7 հավելվածի:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Բագարան, Երվանդաշատ բնակավայրերի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանի մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարարական վարչություն։                               

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner