|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 35-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 38-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Վանանդի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի 27․02․2024թ․ N 37 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող Վանանդ գյուղում գտնվող՝ 04-089-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,18086 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, 04-089-0003-0016 կադաստրային ծածկագրով 0,35934հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, 04-089-0003-0021 կադաստրային ծածկագրով 0,3245հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները /այսուհետ գույք/,որոնք չեն ընդգրկված հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ կառավարության 2023թվականի նոյեմբերի 30-ին N2093 –Ն որոշման շրջանակներում Վանանդ բնակավայրում դպրոց կառուցելու նպատակով։
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|