Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Տիտալ Սուրենի Հասոյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Արտամետ Գ․ Նժդեհի փողոց 42 հասցեում գտնվող Տիտալ Սուրենի Հասոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-022-0005-0050 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված պահեստը 47,94 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անասնաշենքը 421,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպը 0,64 քառակուսի մետր։ Համաձայն համապատասխան սեփականության իրավունքի վկայականի: Վկայականի համար՝ 16092025-04-0002։
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը պահեստի 1 քառակուսի մետրի համար կազմում է 631,0 (Վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, անասնաշենքի և պարսպի համար կազմում է 378,6 (Երեք հարյուր յոթանասունութ դրամ վեց լումա) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 190200 (Մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|