Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38․1․-հոդվածով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի նոյեմբերի 30-ին N2093-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքը Վանանդ գյուղում դպրոց կառուցելու համար 2024թվականի մարտի 29-ի ավագանու N 35-Ա որոշումով անհատույց օգտագործման համար տրամադրել է Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող թվով երեք հողակտորներ՝ 04-089-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,18086 հա գյուղատնտեսական նշանակության,04-089-0003-0016 կադաստրային ծածկագրով 0,35934 հա գյուղատնտեսական նշանակության և 04-089-0003-0021 կադաստրային ծածկագրով 0,3245 հա գյուղատնտեսական նշանակության։
2․Հետագա իրավական ձևակերպման համար անհրաժեշտություն է առաջացել միավորել այդ հողակտորները և փոխել հողամասի նպատակային նշանակությունը, այդ իսկ պատճառով իրավական ձևակերպումների և հետագա գործողությունների պատշաճ կատարման համար՝ նախօրոք ընդունված 2024թվականի մարտի 29-ի ավագանու N 35 որոշումը վերանայման անհրաժեշտություն է ծագել։
3․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> 2024թվականի մարտի 29-ի թիվ 35 որոշումը։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: