Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ին մասի 31-րդ կետով, և հիմք ընդունելով Դալարիկ բնակավայրի բնակիչ՝ Գեղեցիկ Մաքսիմի Հարությունյանի դիմումը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
- Գեղեցիկ Մաքսիմի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող/հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032023-04-0062 վկայական /02 մարտի 2023թ․04-036-0164-0003 կադաստրային ծածկագրով 0,135 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
- Առաջարկել համայնք ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|