Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Վազգեն Շահնազարյանի թիվ 282 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Վազգեն Սերոբի Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,50 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0142-0022/ հողատարածքը /արոտավայր/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /ծիրանենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: