Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ռոմանոս Պետրոսյան / «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»ՓԲԸ-ի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»ՓԲԸ-ին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, Երվանդաշատ բնակավայր, Խաչին տակ փողոց հասցեում իրավաբանական անձ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի Համայնքապետարանին պատկանող տարածքի/կադաստրային ծածկագիր՝ 04-041-0007-0012, վկայական 14052024-04-0038/ 0.4կՎ էլեկտրամատակարարման անցկացման աշխատանքներ կատարելու համար։
2.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»ՓԲԸ-ն՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»ՓԲԸ-ն՝ պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»ՓԲԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: