Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Սարգիս Գվիդոնի Պողոսյանի 2023 թվականի օգոստոսի 30-ի դիմում հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Սարգիս Գվիդոնի Պողոսյանին տալ շինարարության թույլտվություն, Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք, Բաղրամյան բնակավայր Արարատյան փողոց 2 նրբանցք 4բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 04-029-0030-0002/ հասցեում պարիսպի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2. Սարգիս Գվիդոնի Պողոսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3. Սարգիս Գվիդոնի Պողոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: