Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Հարություն Յուրիկի Պետրոսյանի 2025 թվականի մայիսի 27-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Հարություն Յուրիկի Պետրոսյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Հարություն Յուրիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Շենիկ բնակավայր Ազատամարտիկների փողոց 4 /կադաստրային ծածկագիր՝ 04-080-0101-0089/ հասցեում, բնակելի տան վերակառուցում 12,8մx54մ չափերի ջերմոցի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Հարություն Յուրիկի Պետրոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Հարություն Յուրիկի Պետրոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|