Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԽԻԹԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
<<ՎԱՆԱՆԴ ԼԵՆԴ>> ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂ ՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով«Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով  և հիմք ընդունելով <<ՎԱՆԱՆԴ ԼԵՆԴ>> ՓԲԸ-ի տնօրեն  Բաբկեն Բաբայանի դիմումը

1.  <<ՎԱՆԱՆԴ ԼԵՆԴ>> ՓԲԸ-Ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20122023-04-0064 վկայական, 19 դեկտեմբեր 2023թ/ 808,12094 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 6,77961 հա  գյուղատնտեսական նշանակության վարելահող  հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության  հողերի, ոռոգման համար 98000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով, 04-089-0115-0053 կադաստրային ծածկագրով 808,12094 հա ՝ որից՝ 384,49067 հա վարելահողից և 18,96399 հա այլ հողատեսքից 1,98859 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել  արդյունաբերական , ընդերքօգտագործման  և այլ արտադրական, գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի․ գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության ,պտուղ-բանջարեղենի սառնարանային  պահպանության  կառուցապատման  նպատակով։ 

2. Առաջարկել՝ համայնքի ղեկավարին՝ հողամասի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner