Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ ԲԱ ՀՈԱԿ-ի տնօրենի դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի բուժամբուլատորիայի  ջեռուցման և էլեկտրաէներգիայի (դեկտեմբեր ամսվա) ծախսերը հոգալու նպատակով՝  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։ 
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |