Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով Էմին Եղիազարյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․ Էմին Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08052020-04-0055 վկայական, տրված 8 մայիսի 2020թ․/04-045-0101-0009 կադաստրային ծածկագրով/ 0,5429 հա գյուղատնտեսական նպատակային նշանակությունը վարելահողից 0,5429 հա փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, նպատակային նշանակության գյուղարտադրական, գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |