Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Տերյան, Երկաթուղայիններ փողոցների D159 մմ տրամաչափի երկաթյա խողովակներով և Թումանյան փողոցի D219 մմ տրամաչափի երկաթյա խողովակներով ոռոգման ջրագծի հայտը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |