Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Էմին Լավրենտի Եղիազարյանի թիվ 356 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղում գտնվող Էմին Լավրենտի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող 17,2867 հա /կադաստրային ծածկագիր` 04-091-0149-0012/ հողատարածքը /վարելահող,խաղող/ 5,71հա-ը ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /խաղողի այգի 3,0111 հա և կորիզավոր 2,6989 հա /:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: