Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով էմին Լավրենտի Եղիազարյանի 2025 թվականի հունիսի 30-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի էմին Լավրենտի Եղիազարյանին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - էմին Լավրենտի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Լեռնագոգ բնակավայր հողամաս /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0101-0009, վկայական 08052020-04-0055 / հասցեում, 60մ*24մ չափերի գյուղ մթերքի մշակման կետի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- էմին Լավրենտի Եղիազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- էմին Լավրենտի Եղիազարյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|