Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Գ.Մարզպետունի 14 հասցեի նախկին կենցաղի տունը և Վանանդ բնակավայրի Պ. Սևակ փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի մեկ հարկի հանդիսությունների սրահի վերափոխման հայտը՝ համաձայն հավելվածի
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |