|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2023 թվականի N 073-Ա |
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ՝ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Համաձայնություն տալ Բաղրամյան համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:
- Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Բաղրամյան համայնքի 2023 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -13 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՖԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|