Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Արեգ Ռուբենի Սաքապետոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․Արեգ Ռուբենի Սաքապետոյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 20102023- 04-0030 վկայական ,հիմք՝ 20 հոկտեմբերի 2023թվականի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում/ 0,1 հա գյուղատնտեսկան նշանակության այլ հողատեսքը փոխադրել <<ջրային հողեր>>նպատակային նշանակության հողերի․ ռոգման համար 5000 մ/խ․ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2․ Առաջարկել՝ համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից ։ |