Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Սաթենիկ Հարությունի Հարությունյանի 2025թվականի հունիսի 04-ի թիվ 233 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղում գտնվող Սաթենիկ Հարությունի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-061-0101-0020/ 0,9147 հա ցածրարժեք հողատեսքը /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /խաղողի այգի/։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: