Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 909-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2024 թվականի N 909-Ա

ԱԶԻԶ ՎԱԶԻՐԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՎ ՆԿՈՒՂԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Ազիզ Վազիրի Օզմանյանի 2024 թվականի սեպտեմբերի 09-ի դիմումը։

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Վանանդ Շիրազի փողոց, 3/1 հասցեում գտնվող Ազիզ Վազիրի Օզմանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0011-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 168,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով, անասնաշենքը և մինչև 50% նկուղը 198,5 քառակուսի մետր արտաքին մակերեսներով՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Գևորգ Մյասնիկի Թորոսյան Ա/Ձ-ի  կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024RRCNXU:
  2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քմ-ի համար կազմում է 743.0 (Յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ , անասնաշենքի և մինչև 50% նկուղի համար կազմում է 445,8 (Չորս հարյուր քառասունհինգ դրամ ութ լումա)։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 214000 (Երկու հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner