Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 15-ի N053 ակտը և «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ի 2025 թվականի մարտի 03-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր Գործարանային փողոց 32 հասցեում գտնվող «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-045-0109-0088, վկայական՝ N 14052024-04-0021 / հողամասում կառուցված 54,380մ*12,680մ չափերի փայտից արկղերի պահեստի շահագործման համար, «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. «Փաուեր Էներջի»ՍՊԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: