Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 ապրիլի 2025 թ.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025թվականի փետրվարի 03-ի N003 ակտը  և «Էվադ Գարդեն»ՍՊԸ-ի 2025 թվականի ապրիլի 06-ի դիմումը

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայր 3-րդ տեղամաս 8 հասցեում գտնվող «Էվադա Գարդեն»ՍՊԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-022-0111-0056, / հողամասում կառուցված  4000խմ ծավալի ջրավազանի և 5մ*12մ պոմպակայանի շահագործման համար, «Սաննի Ագրո»ՍՊԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։

 2. «Էվադա Գարդեն»ՍՊԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։

 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner