Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ռոբերտ Վահանի Ավագյանի 2025 թվականի հուլիսի 16-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Ռոբերտ Վահանի Ավագյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Ռոբերտ Վահանի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր Երևանյան փողոց 5/1 /կադաստրային ծածկագիր՝ 04-036-0002-0001, վկայական 20022023-04-0048/ հասցեում, 110,9քմ չափերի առևտր սրահի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Ռոբերտ Վահանի Ավագյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Ռոբերտ Վահանի Ավագյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|