Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի  N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի N49 ակտը  և «Վանանդ Ագրո»ՓԲԸ-ի տնօրեն՝ Արա Համազասպյանի 2025 թվականի հունվարի 08-ի դիմումը

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանադ բնակավայր 7 հողամաս հասցեում գտնվող «Վանանդ Ագրո»ՓԲԸ-ին՝ տնօրեն Արա Համազասպյան, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-089-0115-0058, վկայական՝ N 05082024-04-0023 տրված է 05 օգոստոսի 2024 թվականին/ հողամասում կառուցված 99000խմ ծավալի ջրավազանի, 30մ*6մ չափերի պոմպակայանի, 8մ*30մ չափերի շվաքարանի, 6մ*6մ չափերի աշխատանքային սենյակի    շահագործման համար,  «Վանանդ Ագրո»ՓԲԸ-ին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։

 2. «Վանանդ Ագրո»ՓԲԸ-ն՝ տնօրեն Արա Համազասպյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի  900475054194 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։

 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայարփի Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner