Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի  2024 թվականի հունիսի   21-ի  N 2/փ-256 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ․ 
-  Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  04-089-0003-0022 կադաստրային ծածկագրով 0.8647 հա մակերեսով  գյուղատնտեսական   հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
 
 
2.    0.8647 հա  հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: 
  
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
 
  |